կարևոր
601 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 12:15

Իրանը 54.000 բանտարկյալի ազատ կարձակի

Իրանը 54.000 բանտարկյալի ազատ կարձակի

Ժամանակավորապես բանտերից ազատ են արձակվելու 54.000 դատապարտյալ, երկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլը:

Բանտարկյալները նախքան ազատության մեջ հայտնվելը գրավ են վճարելու, ինչպես նաև պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակակիր չեն:

Նրա խոսքով, ազատության մեջ են լինելու այն հանցագործները, որոնց պատժաչափը չի գերազանցում հինգ տարվա ժամկետը: Իշխանությունները այս քայլի են դիմում որպեսզի կանխեն վարակի տարածումը գերծանրաբեռնված բանտերում:

Հիշեցնենք նաև, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով կա 77 զոհ: Հարյուրավոր վարակակիրների  շարքում են նաև երկրի խորհրդարանի տասնյակ անդամներ: