Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։