կարևոր
717 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 11:36

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ճգնաժամ Է կանխատեսել համագործակցությունից Իրանի հրաժարման դեպքում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ճգնաժամ Է կանխատեսել համագործակցությունից Իրանի հրաժարման դեպքում

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող Է հանգեցնել հերթական ճգնաժամի :

«Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել Է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս Է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները: «Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել Է գործակալության ղեկավարը: Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել Է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում Է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում Է այն սահմանաքանակը, որը որոշված Է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում Է 300 կիլոգրամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: