Թուրքիան խախտել Է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, ինչպես նաեւ չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«…Մինչդեռ թուրքական կողմի գործողությունները, որը միջազգային իրավունքի խախտմամբ արագորեն Սիրիայի Իդլիբ Է տեղափոխել մեքենայացված դիվիզիայի թվաքանակով հարվածային խմբավորում, որպեսզի «ամեն գնով հասնի Սոչիի համաձայնությունների կատարմանը»,- Արեւմուտքում ոչ ոք չի նկատում»,- ասել Է Կոնաշենկովը: Թուրքիայի մեքենայացված դիվիզիան կարող Է պարունակել մինչեւ 14 հազար զինծառայող, մինչեւ 250 տանկ եւ զրահատեխնիկայի 300 այլ միավոր: ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ խոսքով՝ Իդլիբում «տեղի Է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների միակցում համաձայնագրով ծավալված թուրքական դիտակետերի հետ»: