կարևոր
6451 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 11:09

Նեթանյահուն սկսել է իշխանական կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները

Նեթանյահուն սկսել է իշխանական կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո սկսել է իշխանական կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները, հաղորդում է The Guardian-ը։

Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են հաջորդ շաբաթ: Սակայն ըստ նախնական տվյալների` վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը երկրի խորհրդարանում 36 տեղ կունի:

Պարբերականը նշում է, որ վերջին տասնմեկ ամսում սրանք արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ուստի՝ Նեթանյահուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա կառավարություն ձևավորել և երկիրը դուրս բերի քաղաքական փակուղուց: