կարևոր
1025 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 10:57

Թուրքական անօդաչուն ոչնչացրել է սիրիական բանակի ռազմական շարասյունը (տեսանյութ)

Թուրքական բանակի Bayraktar ռազմական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Սիրիայի կառավարական բանակի ռազմական ավտոշարասյանը: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը վկայում է Իդլիբից հարավ ընկած հատվածում կատարված հարվածի մասին:

Դատելով տեսանյութից՝ հարվածի հետևանքով սիրիական բանակի տասնյակ զինծառայողներ են մահացել: