կարևոր
1672 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-04 10:40

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Համաշխարհային բանկը որոշում է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին ասված է ՀԲ-ի՝ մարտի 3-ին տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քանի որ COVID-19-ն ընդգրկել է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչեւ 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետեւանքների հաղթահարման գործում: Այդ ֆինասնավորումը կոչված է օգնել անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետեւանքներին հակազդելու համար»,-նշվում է փաստաթղթում։

Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում է ֆինանսական փաթեթի, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով եւ ցածր տոկոսով վարկերով։