կարևոր
2088 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 10:06

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ուղիղ

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Մարտի 4-ի նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները կքվեարկեն կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աժ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, օրինակ՝ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: