կարևոր
1020 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 23:59

Մակրոնը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է ձեռքսեղմումներից

Մակրոնը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է ձեռքսեղմումներից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի ստուգում չի անցել, սակայն պահպանում է անվտանգության կանոններն ու դադարեցրել է ձեռքեր սեղմելը։ Այս մասին հայտնում է Paris Match ամսագիրը։

Թերթի աղբյուրների խոսքերով՝ Մակրոնը «հրաժարվել է հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներից»։

Նշենք, որ Santé publique France գործակալությունը հայտնել է Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպքի մասին։ Ընդհանուր թիվը փետրվարի սկզբից հասել է 204-ի։ Վերջին տեղեկատվության համաձայն, չորս մարդ մահացել է։