կարևոր
1279 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 23:51

Հայուհին ոսկե մեդալ է շահել Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումներում

Հայուհին ոսկե մեդալ է շահել Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումներում

Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումները երիտասարդ մարզիկների շրջանում, որոնցում հաջող ելույթ է ունեցել Կուրգանի մարզը ներկայացնող Ռիմա Մնացականյանը:

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, Մնացականյանը հաղթող է ճանաչվել 47 կգ քաշային կարգում՝ ուղեգիր շահելով դեպի Չեխիայում անցկացվելիք Աշխարհի առաջնություն:

Նա նաև արծաթե մեդալ է շահել դասական հրում վարժության մրցումներում՝ իրավունք ստանալով Ռուսաստանը ներկայացնել Լատվիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Նշվում է, որ մրցումներին մասնակցել են 650 մարզիկներ ՌԴ 66 շրջաններից։