կարևոր
1341 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 23:45

Գյումրիում 15–ամյա տղան ընկել է տանիքից

Գյումրիում 15–ամյա տղան ընկել է տանիքից

Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղան գլորվել է ցած:

Նրան տեղափոխել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Ընդունման պահին տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ըստ «Այսօր» լրատվականի տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տարածքում գտնվող «Օլիմպիկ» ռեստորանում: 15-ամյա երեխան ռեստորանից գնացել է մարզամշակութային կենտրոն, ներսի աստիճաններով բարձրացել տանիք, որտեղից աստիճաններով գլորվել է ներքև: 

Տղան արդեն տեղափոխվել է Երևան:

Դեպքի առնչությամբ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: