կարևոր
1169 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 23:07

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մարտի 3-ին, ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գառնի գյուղի բնակիչների և Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի գլխավորությամբ կարողացել են մեծ դժվարությամբ նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:

Գյուղացիների և հրշեջների շնորհիվ փրկվել է ավելի քան 1000 պտղատու ծառեր, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ:

Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննոււթյուններ կատարելուց հետո: