կարևոր
1431 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-03 22:10

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսից մահացության թիվը սեզոնային գրիպից բարձր է

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսից մահացության թիվը սեզոնային գրիպից բարձր է

Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը։

«Նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է վարակվածների շուրջ 3,4%-ը: Համեմատության համար, սեզոնային գրիպից մահանում է վարակվածների 1 տոկոսից պակասը»,- նշել է Գեբրեյեսուսը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր շփվել են այդ տղամարդու հետ: