20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
«Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին»,- նշել են ՀՔԾ-ից:
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):