կարևոր
936 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 19:57

Կանադայի ՊՆ նախարարին է հանձնվել Արցախի մասին Հայ դատի հանձնախմբի պատրաստած թղթածրարը

Կանադայի ՊՆ նախարարին է հանձնվել Արցախի մասին Հայ դատի հանձնախմբի պատրաստած թղթածրարը

Նախօրեին Կանադայի պաշտպանության նախարարին է փոխանցվել Արցախյան հիմնախնդրի ընթացքին, մանրամասնություններին եւ հարցի էությանն առնչվող հատուկ թղթածրար, որը նրան փոխանցել են Դաշնակցության Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները։

Հայկական «Հորիզոն» շաբաթաթերթի հաղորդման համաձայն, Վանկուվերում կայացած բարեգործական միջոցառման ընթացքում ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահիկ Անտոնյանն ու Հայ Դատի արեւմտյան շրջանի ատենապետ Վահե Հակոբյանն ու Վահե Անտոնյանն առանձնազրույց են ունեցել Կանադայի պաշտպանության նախարար Հարժիթ Սաճճանի հետ:

Նախարարը խոստացել է տրամադրած նյութերն ուսումնասիրելուց հետո առանձին հանդիպում ունենալ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Զրույցի ընթացքում հանգամանալից ներկայացվել է Արցախում տիրող ներկա իրավիճակը։ Հավաքի շրջանակներում մեր հայրենակիցները մի շարք հանդիպումներ են ունեցել Կանադայի Վանկուվեր նահանգի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ։