12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում հզոր տորնադոյի հետեւանքով ինը մարդ է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ չորս մարդ զոհվել է Պատնամի շրջանում, երկուսը՝ Նեշվիլ քաղաքում, երկուսը՝ Ուիլսոնի շրջանում, եւս մեկը՝ Բենթոնի շրջանում:
Տորնադոյի հետեւանքով կան նաեւ տուժածներ, բայց նրանց թիվը դեռևս հստակ չէ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հզոր տորնադոն ավերել է Նեշվիլ քաղաքն ու նրա արվարձանները: Ոչնչացվել է ավելի քան 40 շենք, պոկվել են բնակելի տների տանիքներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։