կարևոր
1980 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 18:51

Կառավարությունն առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը

Կառավարությունն առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ դարձնելով 2.5  տարի: Բադասյանն այս մասին ասաց ԱԺ փաթեթի քննարկմանը:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը հիմա 5 տարի է: Նախագծերի  փաթեթով առաջարկել ենք դարձնել 2.5 տարի»,-ասաց Բադասյանը:

Նա նաև նշեց, որ սակայն ԲԴԽ նախագահը, որն արդեն ընտրված է, պաշտոնավարելու է 5 տարով: Եվ նախագծերի փաթեթով այդ մասով կարգավորումը ևս նախատեսված է: