կարևոր
2314 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 18:37

Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Իրենց կադրային քաղաքակության մասին խոսելիս Փաշինյանը կրկին զուգահեռներ է տարել Քրիստոսի հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: