19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Հայաստանը նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման համար ունի մոտ 1000 լաբորատոր թեստ, մարտի 6-ին կստանա ևս 2000 թեսթ: «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Կառլեն Ասլանյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բացի այդ, բանակցություններ ենք վարում Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հետ: Կա նաև առաջարկ Չինաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Դեռ մտածում ենք՝ նոր թերթեր ձեռք բերել, թե ոչ, որովհետև մինչ օրս եղած թեսթերը ստացել ենք մեր գործընկերների կողմից որպես աջակցություն: Հնարավոր է՝ կարիքը չլինի, որովհետև, իմ կանխատեսումներով, գնում ենք բռնկումների անկման, բացառությամբ՝ մեկ-երկու երկրի: Այդ կանխատեսումները կիսում են նաև շատ մասնագետներ»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նախարարի` Հայաստանի սահմանային անցակետերում շարժի հսկողությունը տալիս է իր արդյունքները և, միգուցե, կարիք չլինի հավելյալ թեսթեր ձեռք բերելու:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: