կարևոր
2307 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 17:44

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի շտապօգնության ծառայության ղեկավարի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի շտապօգնության ծառայության ղեկավարի մոտ

Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ներկայում Կոլիվանդը բուժընթաց է անցնում:

Ավելի վաղ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել է, որ 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռըզա Ռայիսին մարտի 3-ին հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել է 77-ի: «Վերջին տվյալների համաձայն, վարակման նոր դեպքերի թիվը 835 է, մահվան ելքով նոր դեպքերինը՝ 11: Ընդամենն այս տվյալների հաշվառմամբ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել Է մինչեւ 2336, մահացել Է 77 մարդ: Ուրախալի է, որ ապաքինվել է 435 մարդ»,- ասել է Իրանի առողջապահության փոխնախարարը IRINN-ի եթերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: