12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ազգային Ժոողվի նախկին նախագահ Արա Բաբլոյանին եւ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված փոփոխված մեղադրանքը դատախազության կողմից հաստատվել է եւ ուղարկվել է դատարան։ Այդ մասին հայտնել է Արսեն Բաբայանը։
Փոփոխված գործում նրանց մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մինչ այս Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրված՝ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիքի համար, իսկ Բաբայանին՝ իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: