կարևոր
832 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 16:42

ՌԴ-ն ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է տեղակայել Սարաքեբում

ՌԴ-ն ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է տեղակայել Սարաքեբում

  
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքում տեղակայել են Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ:

Նշենք, որ Սարաքեբը Թուրքիայի աջակցությունը վայելող զինված ընդդիմությունից անցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, որոնց էլ օժանդակում է Ռուսաստանը:

Հինգշաբթի Թուրքիայի նախագահը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվելու, թե ինչպես խուսափել Սիրիայում անմիջական ռազմական բախումից: