ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը:Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ» ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր»,«Մածուն»,«Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին:
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները:
Խախտումների վերացման համար սահմանվել է երկշաբաթյա ժամկետ: