կարևոր
1402 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 15:51

Պեկինը պարտադիր կարանտին Է սահմանել Իրանից, Իտալիայից, Հարավային Կորեայից ժամանողների համար

Պեկինը պարտադիր կարանտին Է սահմանել Իրանից, Իտալիայից, Հարավային Կորեայից ժամանողների համար

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարտադիր երկշաբաթյա կարանտին են սահմանել Իրանից, Իտալիայից, Կորեայի Հանրապետությունից ու Ճապոնիայից բոլոր ժամանողների համար: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Պեկինի քաղաքային կոմիտեի քարտուղարի տեղակալ Չեն Բեյը։

«Ավելի վաղ մենք այն անձանց, որոնք Պեկին Էին ժամանում արտասահմանից եւ վերջին 14 օրը չէին ապրել Չինաստանի տարածքում, թույլ էինք տալիս չգտնվել տնային կարանտինի մեջ,- պատմել է նա մամուլի ասուլիսում:- Այժմ, երբ արտասահմանում տարածվում է կորոնավիրուսը, եւ իրադրությունը փոխվել է, մենք համապատասխան կանոնների մեջ փոփոխություններ ենք մտցնում բոլոր այն անձանց համար, որոնք ժամանում են Իրանից, Իտալիայից, Հարավային Կորեայից կամ Ճապոնիայից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: