կարևոր
1217 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 14:57

Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին։

«Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 23 պատգամավորի մոտ»,- նրա խոսքը մեջբերել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել Մեջլիսի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: