կարևոր
1356 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 12:54

Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: Ծառուկյանը նման տեսակետ հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ծառուկյանի կարծիքով՝ Ծաղկաձորում  զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք հայտեր ունեին, մարդիկ, որոնք տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել: «Երբ հայտարարել են այդ մասին, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,- ասել է նա ու նշել՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել:

Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ:

«Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,- նշել է նա։