կարևոր
624 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 14:13

Դատարանը հետաձգեց Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը

Դատարանը հետաձգեց Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց մարտի 3-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինջև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը: Դատական նիստը շարունակվում է:

Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը:

Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած էր հայտնի «Յոթի գործը»: Նշված գործով անցնող յոթ մասնակիցների (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:

Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող ՔՕ 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: