կարևոր
1451 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 14:24

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։