Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Ուկրաինայի Չեռնովիցիի մարզում: Այդ մասին Կիեւում կայացած բրիֆինգում հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն:
«Երեկ ես ձեզ ասել էի, որ մենք չորս դեպք ունենք կորոնավիրուսի կասկածով, այսօր այդ կասկածը հաստատվեց մի մարդու մոտ»,-ասել է Լյաշկոն:
Նա նշել Է, որ նոր տիպի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են եղել Իտալիայից վերադարձած յոթ անձանց մոտ: Լյաշկոն հավելել է, որ աշխատանք է սկսվել այն քաղաքացիների հետ, որոնց հետ շփվել է վարակվածը: