կարևոր
1762 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 13:56

Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի

Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կիրակի օրվանից հետո ավելացել է 18-ով` հասնելով 52-ի: Եվրոպայում համաճարակից ամենաշատ տուժած երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 դեպք: Այս մասին  հայտնում է The Guardian պարբերականը:

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով` վարակից ապաքինվել է մոտ 149 մարդ: Իշխանությունների տվյալներով` 742 հոգի դիմել է հիվանդանոց, որից 166-ը ինտենսիվ բուժում է ստանում: 

Երկրի իշխանությունները մեծահասակներին խորհուրդ են տվել մնալ տանը, քանի որ նրանք ամենախոցելի խմբերի մեջ են մտնում:

Հիշեցնենք նաև, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 80 151 դեպք: