կարևոր
1301 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-03 13:45

Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն առաջատարն է

Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն առաջատարն է

Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, նաեւ սոցհարցումները վկայում են, որ առաջատարը վարչապետի պարտականությունները կատարող Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն է:

120 տեղանոց Քնեսեթում «Լիկուդը» կարող է ստանալ 36-37 տեղ, իսկ եթե կոալիցիա կազմի իր դաշնակից աջակողմյան կուսակցությունների հետ, ապա՝ 60 տեղ, այսինքն՝ 5 անգամ ավելին, քան ներկայիս գումարման խորհրդարանում:

Նեթանյահուի հիմնական մրցակից` Բենի Գանցի «Կապույտ եւ սպիտակ» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կստանա նույնքան մանդատ, որքան ունի հիմա, մասնավորապես՝ 32 կամ 33: 

Հիշեցնենք, որ Իսրայելում մեկ տարվա մեջ երրորդ խորհրդարանական ընտրությունն է անցկացվել: 2019-ի ապրիլի, ապա նաեւ սեպտեմբերի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուին, ոչ էլ Բենի Գանցին չէր հաջողվել խորհրդարան մտած մյուս կուսակցությունների հետ կոալիցիա ձեւավորել Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար: