կարևոր
1718 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 13:04

Իդլիբ նահանգում մահացել է թուրք զինծառայող

Իդլիբ նահանգում  մահացել  է թուրք զինծառայող

Սիրիական Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի բացած կրակի հետևանքով մահացել է  թուրք զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ձեռնարկվում են բոլոր քայլերը անվտանգության համար»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձել են  խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: