Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Անհարգելի պատճառով նիստին չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը»,- հայտնել է Ղազարյանը։