կարևոր
2455 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 12:39

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել. Reuters

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել. Reuters

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության տեստ է անցել, դրա արդյունքները եղել են բացասական: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Reuters գործակալությունը։

Սուրբ աթոռի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ վատառողջ լինելու պատճառով 83-ամյա քահանայապետը հրաժարվել էր մասնակցել մի շարք միջոցառումների: Այդ փաստը կորոնավիրուսի տարածման ֆոնին առաջացրել է մեդիական մի շարք շահարկումներ: Անցյալ շաբաթվա վերջին MCM News պորտալում հրապարակում էր հայտնվել կորոնավիրուսով Հռոմի պապի մերձավոր շրջապատի մարդկանց հնարավոր վարակման եւ պապական քաղաք-պետությունում կարանտինի մասին: Վատիկանի մամուլի ծառայությունում այս տեղեկատությունը համարել են ոչ հավաստի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: