Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասշտաբը, որտեղ այժմ հիվանդասենյակները չեն բավականացնում, ուստի շուրջ 1800 վարակվածներ հոսպիտալացման հերթի են սպասում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպը:
«Տեգուում շուրջ 1800 հաստատված վարակվածներ չեն կարող հոսպիտալացվել կամ հայտնվել մասնագիտացված բուժական կենտրոնում եւ սպասում են իրենց հերթին: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք կանխատեսել կորոնավիրուսի տարածման մասշտաբը, եւ շատ վարակվածներ ստիպված սպասում են իրենց տներում»,- ճեպազրույցում հայտնել է Կիմ Գան Նիպը: Հարավային Կորեան արդեն գրանցել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 4 812 դեպք: Ինչպես հայտնել է Կիմ Գան Նիպը, առավոտյան մահացել է եւս մեկ մարդ, ընդամենը կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում Է 29, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: