կարևոր
1771 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 11:43

Գեղարքունիքում փետրվարին ծնված աղջիկները թվով գերազանցել են տղաներին

Գեղարքունիքում փետրվարին ծնված աղջիկները թվով գերազանցել են տղաներին

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի փետրվարին ծնված աղջիկները 10-ով գերազանցել է տղաների թվին:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 108 երեխա՝ 59 աղջիկ եւ 49 տղա: 45 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 24 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 18 ծնունդ՝ Գավառի, 15 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 5 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը պակասել է երկուսով: