կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 11:36

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին չե՞ն զրկի թոշակից․ քննարկում Աժ-ում

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին չե՞ն զրկի թոշակից․ քննարկում Աժ-ում

 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկել: Նախագիծը նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ: Սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել: Մի լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց: Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու կառավարության սահմանած կարգով»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում են, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:

Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ հունվարի 23-ի նիստում: