կարևոր
951 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 10:52

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նրան պատվո պահակախմբով օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Այնուհետեւ կսկսվի երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հայկական պատվիրակության կամում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաեւ  վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշենենք՝ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: