24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ նրա Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում թույլ տված իրավախախտումների առկայության, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման և այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով:
Մասնավորապես, «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է․
«Այս տարվա հուվարից սկսած ՀՀ շուկա է մուտք գործել «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական «Bolt» էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ: Նորաստեղծ ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալելիս ըստ մեզ թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։
Ընկերությունը «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր իր վարքագծում առկա անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ և առաջարկվել վերացնել անբարեխիղճ մրցակցության առկա դրսևորումները, սակայն «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլ ավելին, ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինը արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցիալական կայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով:
Նշված ընկերության և վերջինիս հետ համագործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունն ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցության դրևսորմամբ: Այս բոլոր ներկայացված հարցերի վերաբերյալ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնել է իր անհանգստությունը և մտահոգությունը իրավասու մարմիններին ներկայացված գրություններում»- գրած է դիմումի մեջ:
Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 28-ին որոշում է կայացրել ներկայացված դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ։