կարևոր
1917 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-03 09:25

Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը

Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը

Իրանում ոստիկանները ձերբակալել են կրոնական սրբավայրերը լիզած տղամարդուն: Այս մասին  հաղորդում է Известия-ն վկայակոչելով The New Arab-ին:

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը լիզում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղական դարպասները: Այդ կերպ ակտիվիստը կոչ էր անում պայքարել կորոնավիրուսի դեմ:

«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ»,- ասում էր նա:

Լրագրողները մատնանշել են, որ Գաֆուրին COVID-19-ի դեմ այդ ճանապարհով պայքարող միակ տղամարդը չէ: Համացանցում տեսանյութ է տարածված, ըստ որի՝ նրանից բացի ևս 3 մարդ, այդ թվում 1 երեխա, լիզում են կրոնական սրբավայրերը:

Նշենք, որ ներկայում Իրանը նոր տեսակի կորոնավիրուսի ամենամեծ տարածումն ունեցող երկրներից մեկն է: Մեկ օրում  կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 500-ով՝ հասնելով 1501-ի, զոհերի թիվը հասել է 66-ի: