կարևոր
858 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 09:12

Չինաստանում 1 օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից բուժվել է 2742 մարդ, մահացել են 31-ը

Չինաստանում 1 օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից բուժվել է 2742 մարդ, մահացել են 31-ը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 հազարը, ընդհանուր առմամբ գրանցվել է 80 151 վարակման դեպք: Այս մասին ասվում է երկրի առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

Երկրի 31 նահանգներից ստացված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 80 151 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 47 204 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը 2943 է:

1 օրվա ընթացքում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 31, վարակման 125 և բուժման 2742 դեպք: