կարևոր
987 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 09:02

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այս մասին ուկրաինական «112» հեռուստաալիքի եթերում հայտնել է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, լուրը հայտնում է Life.ru-ն:

Իր խոսքով՝ դա տեղի է ունեցել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:

«Նախագահի հետ զրույցից հետո նա պատրաստել է աշխատանքից ազատման դիմումը և պատրաստ է ընդունել համապատասխան քաղաքական որոշում»,- ասել է Դուբինսկին՝ շարունակելով, որ այդ հարցը խմբակցությունը քննարկելու է Գերագույն ռադայում մարտի 3-ի առավոտյան:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ հրաժարականը հաստատելու համար բավարար է պատգամավորների 226 ձայն: Ընդ որում, եթե Գոնչարուկը լքի իր պաշտոնը, կառավարության ողջ կազմը ստիպված է լինելու հետևել նրան: Կառավարության անդամները ժամանակավորապես կպաշտոնավարեն, մինչև խորհրդարանի կողմից հաստատվի գործադիրի նոր կազմը: