կարևոր
4407 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-03 00:01

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Չավուշoղլուի՝ Մինսկի խմբի համանախագահներին տված խորհրդին

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան գրառմամբ արձագանքել է Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակում։