Հանրապետությունում ստացիոնար բաժանմունքներում բուժում ստացող անձանց մոտ տեսակցությունները սահմանափակվում են: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սահմանափակման ուղղությամբ»,-նշել է նա: