կարևոր
1847 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 23:07

Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում ուղեւոր է մահացել

Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում ուղեւոր է մահացել

Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում ուղեւոր է մահացել: Ինչպես հայտնում է Ren TV-ն, նրան հայտնաբերել են «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում:

Նշվում է, որ մահացած ուղեւորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ իրավապահները ճշտում են դեպքի հանգամանքները:

Դեռ հայտնի չէ, թե ով է օդանավում մահացածը` տղամարդ թե կին: Մահացածի տարիքը նույնպես չի հաղորդվում: Հանգուցյալի դին կփոխանցվի փորձագետներին՝ պարզելու նրա մահվան ճշգրիտ պատճառը: