23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 2-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, որի տեղեկացմամբ՝ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), որի առողջական վիճակը գնահատվել է ծանր: