կարևոր
808 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 20:28

Էրդողանը զգուշացրել է Եվրոպային՝ այսուհետ իրենց հետ կկիսեն միգրացիայի բեռը

Էրդողանը զգուշացրել է Եվրոպային՝ այսուհետ իրենց հետ կկիսեն միգրացիայի բեռը: Օրեր առաջ Թուրքիայի նախագահը կարգադրել էր բացել երկրի սահմանները՝ թույլ տալու սիրիացի գաղթականներին Եվրոպա ուղեւորվել: Էրդողանը նշել է, որ ամիսներ առաջ զգուշացրել էր եվրոպացի գործընկերներին՝ եթե բավարար օգնություն չցուցաբերեն Թուրքիայում գաղթականներին պահելու հարցում, կբացեն սահմանները, բայց իր խոսքը լուրջ չէին ընդունել:

Իսկ սիրիացիներին ոչ միայն հորդորում են գնալ, այլեւ ուժով են ստիպում: Սամսունում, օրինակ, մի խումբ թուրքեր փորձել են ծեծ ու ջարդով վռնդել սիրիացի միգրանտներին: Թուրք-հունական սահման հասած գաղթականներին էլ հունական ոստիկանությունը թույլ չի տալիս հատել սահմանը՝ արցունքաբեր գազ կիրառելով նրանց նկատմամբ: Անկարան հայտարարում է, որ դրա հետեւանքով մեկ սիրիացի սպանվել է, բայց Աթենքը հերքում է: Մեկ հաստատված մահ, այնուամենայնիվ, կա:

Հունական Լեսբոս կղզու ափերի մոտ գաղթականներին տեղափոխող նավակը շրջվել է: Մեկ երեխա մահացել է: Փրկվել է ավելի քան 40 մարդ: Հաղորդվում է, որ նրանց թուրքական նավ էր ուղեկցում: