կարևոր
1376 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 20:06

Իրանից վերադարձած Հայաստանի քաղաքացու առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում

Իրանից վերադարձած Հայաստանի քաղաքացու առողջությանն էլ լուրջ վտանգ չի սպառնում: Նրա մոտ վարակը հայտնաբերելու մասին նախօրեին էր հայտարարվել: Նա ու իր հետ անմիջական շփում ունեցած քաղաքացիներն արդեն 2-րդ օրն է գտնվում են Ծաղկաձորի առանձնացված տարածքում` «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Նրանց այնտեղ հատուկ պայմաններում ժամանակավորապես մեկուսացրել են: Առողջապահության նախարարն էր մտահոգներին հանգստացնում է ու հորդորում՝ խուճապի չմատնվել: Որպեսզի հանրապետությունում վարակի տարածման աշխարհագրությունը կանխարգալվի, այս շաբաթ փակ կլինեն ուսումնական բոլոր հաստատությունները: 

Մանրամասները՝ տեսանյութում։