կարևոր
2459 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 19:50

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

ՀԺ-ի տեղեկություններով՝  ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել այս տարվա հունվար ամսից: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր հայտարարել է, որ Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: