կարևոր
1932 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 17:35

Ֆիլիպինների մայրաքաղաքում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվեց ոստիկանությանը

Ֆիլիպինների մայրաքաղաքում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվեց ոստիկանությանը

Զինված տղամարդը, որ մարտի 2-ին ավելի վաղ տասնյակ մարդկանց պատանդ էր վերցրել Մանիլայի առեւտրի կենտրոնում, հանձնվել է ոստիկանությանը: Այդ մասին հայտնել է Manila Bulletin News թերթը։

Տասնյակ պատանդները, որոնց տղամարդը պահում Էր մոտավորապես հինգ ժամ, ազատված են: Ինչպես վելի վաղ հայտնել էր Rappler տեղական հրատարակությունը, պատանդառուն Virra Mallառեւտրի կենտրոնի անվտանգության հեռացված աշխատակից էր։ Նա կրակ էր բացել այնտեղ, տուժել է մեկ մարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը կայուն է:

Նշվում է, որ պատանդների մեծ մասը առեւտրի կենտրոնի աշխատողներ են, իսկ պատանդառուն աշխատանքից ազատվել էր այն բանից հետո, երբ երկու շաբաթ չէր ներկայացել ծառայության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: